Լայնցի կենդանաբանական այգի
Լայնցի կենդանաբանական այգի
գերմ.՝ Lainzer Tiergarten | |
---|---|
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք և Natura 2000 protected area? |
Երկիր | Ավստրիա |
Վարչատարածք | Վիեննա |
Հիմնվել է | 1561 թվական |
Մակերես | 24,50 կմ² |
ԲԾՄ | 304 մետր |
Այցելուներ | 500,000 |
Լայնցի կենդանաբանական այգի (գերմ.՝ Der Lainzer Tiergarten), քաղաքի իշխանությունների հովանու ներքո գտնվող արգելանոց՝ Վիեննայի հարավ - արևմուտքում։ Արգելանոցի մուտքը ազատ է բոլոր այցելուների համար։ «Կենդանաբանական այգի»-ն լայն իմաստով կենդանատեսակներով հարուստ, անտառածածկ տարածք է, որտեղ վերջիններս ազատության մեջ են գտնվում։ Արգելանոցը նաև Վիեննական անտառի բաղկացուցիչ մասն է։ Ընդհանուր տարածքը կազմում է 24,50 կմ², որի մոտավորապես 80%-ը անտառածածկ է։ Արգելանոցը ստեղծվել է 1561 թվականին որպես Ֆերդինանդ I-ի ընտանիքի որսատեղի և միայն սկսած 1919 թվականից է այցելուներ ընդունում։ Անվանումը գալիս է Լայնց տեղանունից, իսկ «Tiergarten» բառացի թարգմանաբար նշանակում է կենդանաբանական այգի, չնայած Լայնցի կեդանաբանական այգին այս բառի սովորական իմաստով չի ընկալվում։
Դիրք, չափսեր, դարպասներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայնցի կենդանաբանական այգին արևելքում տեղակայված Լայնցի անունն է կրում. վերջինիս մեծ մասը գտնվում է Վիեննայից դեպի արևմուտք ընկած 13-րդ վարչական շրջանում՝ Հիթցիգում՝ Աուհոֆ համայնքային ստորաբաժանման տարածքում։ Այգու հարավարևմտյան փոքր հատվածը գտնվում է Ստորին Ավստրիայի տարածքում ՝ Լաբ իմ Վալդեի (գերմ.՝ Laab im Walde) հարևանությամբ։
Պարպսպապատ տարածքը Աուֆհոֆի և Արևմտյան մայրուղու հետ մեկտեղ գտնվում է Վինթալից հյուսիս, հյուսիսում և արևելքում սահմանակցում է քաղաքի բնակելի տարածքին, իսկ արևմուտքում և հարավում Վիեննային և Ստորին Ավստիային, նաև՝ Լիսինգբախթալին (գերմ.՝ Liesingbachtal):
Այլ հարակից անտառների հետ միասին կենդանաբանական այգին Վիեննական անտառի հյուսիսային մասն է կազմում։ Վիեննական անտառը ընկած է Ալպերի արևելյան հատվածում, որտեղ միոցենի դարաշրջանում ծովափ է եղել։ Այստեղ նաև երբեմնի գործող փոքր հրաբուխի հետքեր են հայտնաբերվել. այս փաստերը գիտականորեն ապացուցված և հրապարակված են[1]։ Բազմաթիվ անգամ հրաբխային հանքաշերտերն են հայտնաբերվել, որոնց վրա ծովի մակարդումից առաջացած հորատումներ են նկատելի[2][3]։
Լայնցի կենդանաբանական այգու ընդհանուր տարածքը 2450 հա է կազմում, որի 2360 հա- ն Վիեննայի համայնքի տարածքում է գտնվում։ 1945 հա- ն կազմում է անտառածածկ տարածքը։ Լայնցյան կենդանաբանական այգին շրջապատող պարիսպը մոտ 22 կմ երկարություն ունի։ Կախված տարված տարվա եղանակից՝ այգու մուտքը տարբեր դարպասներից է թույլատրվում՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ։
Արևմուտքում գտնվող Լայնցի դարպասը, որտեղ տեղակայված են այցելուների կենտրոնը և մոտակայքում գտնվող Հերմեսի վիլլան, գրեթե գլխավոր դարպասն է, և ամբողջ տարին բաց է։ Այստեղ կարելի է հասնել նաև երթուղային տրանսպորտով՝ մասնավորապես համար 55 ավտոբուսով և 60 և 62 տրամվայներով։
Դարպասներ, որոնք դեկտեմբերին և հունվարին փակ են.
- Գութենբախի դարպաս՝ հյուսիս՝ հասարակական տրանսպորտով հասնել հնարավոր չէ
- Լաաբի դարպաս՝ հարավ-արևմուտք ՝ համար 253 ավտոբուս, մոտ 15 րոպե քայլելու ճանապարհ
- Փուլվերսթրամփի դարպաս՝ հյուսիս՝ Աուֆհոֆի հարևանությամբ՝ համար 508 ավտոբուս
- Նիկոլայի դարպաս՝ հյուսիս-արևելք՝ Հյութելդորֆ կայարանի հարևանությամբ՝ Վիեննայում, ճեպընթաց U4
- Սուրբ Ֆայթեր դարպաս՝ համար 54 ա ավտոբուս[4]։
Կենդանական կազմ, բնապահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայնցի կենդանաբանական այգին դեռևս հնուց իր վայրի կենդանատեսակներով է հայտնի, թեև հետպատերազմյան շրջանում այդ թվաքանակը բավականին փոխվել է։ Եղջերուների, եղնիկների, այծյամների, եվրոպական մուֆլոնների և վարազների տարատեսակների մեծ մասը տեղական ցեղատեսակներից են։ Բացի այդ այստեղ նաև չղջիկների տարատեսակների բազմազանություն է նկատվում։
Կենդանաբանական այգու ընդհանուր տարածքի ուղիղ 2000 հեկտարը արգելանոց է և «պատսպարում է» Վիեննական անտառի ամենահին ծառերի՝ մասնավորապես կաղնիների որոշ մասին։ Վերջիններիս արմատները հողի տակ մինչև 4 մ խորությամբ են ձգվում։ Այս հին ծառատեսակների մեծ մասը Յոհանեսյան Քոգելի տարածքում են գտնվում։ Վայրի կենդանատեսակների բազմազանության հետևանքով այգու տարածում շատ հազվագյուտ կենսատոպեր կան։
Լայնցի դարպասի և Հերմեսի վիլլայի միջակայքում նաև ցանկապատված տարածքներ և դենդրարիում կա, որտեղ տեղական փայտի տեսակներ են ցուցադրված։
Լայնցի կենդանաբանական այգին իր տեսակի մեջ միակն է, որ ընդգրկվել է Եվրոպայի կողմից պահպանվող բնության տարածքների ցանկում[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործում և օգտագործման բախում՝ մինչև 1918 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայնցի կենդանաբանական այգու ներկայիս տարածքի առաջին բնակատեղիների պատմությունը ծագում է դեռևս հռոմեական ժամանակաշրջանից։ Հնէաբանական պեղումների արդյունքում գտնվել են մեր թվարկության II դարին պատկանող կավե իրեր։ Հաջորդ գտածոն արդեն վերաբերվում է ավելի ուշ շրջանի՝ XI - XIII դարերին։ Վիեննական անտառը դեռևս XI դարում Բաբենբերգների համար որպես որսատեղի էր ծառայում։
1561 թվականին Ֆերդինանդ I կայսրը գնեց Աուֆհոֆ համայնքը իր շրջակա տարածքների հետ մեկտեղ, այն ցանկապատել տվեց և մինչ 1918 թվականը վերջինս որպես կայսերական որսատեղի օգտագործվեց։ Սկզբնական ցանկապատը, որը, սակայն, այսօրվա տարածքի միայն փոքր հատվածն է կազմում, միշտ ինտենսիվ վերականգնողական և վերանորոգման միջոցառումներ է պահանջել։ Ցանկապատման պատճառները բնակելի տարածքներին մոտ գտնվելուց բխող բուսական տարածքին սպառնացող վտանգներն էին, հատկապես՝ ագրարային և գյուղական համայնքներից։ Բացի դրանից գինեգործական նպատակներով շահագործվող խաղողի այգիների և որսի տարածքների տարանջատումը խելամիտ նույնպես պատճառ էր։
Կայսր Կառլ VI-ի կառավարման շրջանում ժամանակակից հրատարակություններից մեկը կենդանաբանական այգին հիշատակել է որպես «Եվրոպայի ամենաճանաչված վայրի անտառ»։ Դեռևս XVIII դարում Վիեննական անտառի որսատեղի լինելու փաստը մատնանշում է տարածում բնական պոպուլյացիայի և հարուստ կենդանատեսակների առկայությանը։
Վայրի բնությանը հասցրված աճող վնասը Ավստրիայի էրցհերցոգուհի Մարիա Թերեզայի 1770 թվականի օգոստոսի 25 -ի մանիֆեստի պատճառը հանդիսացավ, որում նա կենդանիների անօրինական որսը միայն հատուկ փակ կենդանաբանական այգիներում թույլատրեց։
Երկարատև ցանկապատման առաջին նախաձեռնությունները սկսվեցին 1770 թվականի հոկտեմբերի 10 -ին։
Կայսր Ջոզեֆ II -ի օրոք վերջապես նախատեսված փայտե ցանկապատը կառուցվեց. վերջինս նախնական նախագծի համաձայն պետք է ավելի մեծ տարածք զբաղեցներ։ Այնուհետև 24.2 կմ քարե պարիսպ պատելու առաջադրանք տրվեց ճարտարապետ Ֆիլիպ Շլունքերին։ Վերջինիս շինարարական ծախսերի ոչ ճշգրիտ հաշվարկի պատճառով պարսպապատումը 1782 - 1787 թվականները տևեց՝ իրական հաշվարկված ծախսերին նաև հավելավճար ավելացնելով։ Հենց այս առիթով էլ ավստրիացիների մեջ տարածված թևավոր խոսք է առաջացել՝ «աղքատ Շլունքեր» (գերմ.՝ Armer Schlucker): Շլունքերյան պարսպի մի մասը պահպանվել և այժմ գտնվում է անմիջապես Փուլվերշթրամփի դարպասի կողքին։
1848 - 1949 թթ. հեղափոխության (գերմ.՝ Märzrevolution) արդյունքում հաստատված ֆեոդալական կարգերը տարաձայնությունների պատճառ հանդիսացան։ Դարեր շարունակ կայսերական սեփականություն հանդիսացող տարածքը, որը միայն հետագայում կենդանաբանական այգի անվանումը ստացավ, 1855 թվականի օգոստոսի 26-ին Ֆրանց Ջոզեֆ I -ի որոշմամբ դարձավ պալատական սեփականություն (պետական տարածք, որը կայսրերին միայն գույքի օգտագործման իրավունք էր տալիս)։ Տարածքը այտուհետ սկսեց օգտագործվել որպես կայսերական ընտանիքի և վերջինիս հյուրերի որսատեղի։
1882-1886 թվականներին Ֆրանց Ջոզեֆ I-ը քաղաքի շրջակայքում՝ կենդանաբանական այգու արևելյան մասում, կառուցեց Հերմեսի վիլլան՝ Էլիզաբեթ կայսրուհու համար։ Այն ժամանակ Ֆրանց Ջոզեֆ կայսեր կողմից որսորդությանը քիչ ուշադրություն դարձնելու պատճառով կենդանաբանական այգին առաջին անգամ նաև այլ նպատակներով սկսեց օգտագործվել։ Հերմեսի վիլլայի տարածքը մինչ այսօր ձեռքով մշակված և տնկված ծառերով, խնամված տարածք է, որը իր թե՛ բուսական և թե՛ կենդանական տեսակներով առանձնանում է շրջակայքից։
Օգտագործման բախումը այս միջամտությունից հետո չդադարեց, սակայն։ Այսպես, որսորդները բողոքում էին անօրինական որսից և տեղացիներին մեղադրում հրդեհներ կազմակերպելու մեջ։ Կենդանաբանական այգում կայսրուհու կանգառի ժամանակ գյուղատնտեսությունն ու որսորդությունը ավելի էին աշխուժանում[6]։
Կայսրության անկում, Պատերազմից տուժածների հիմնադրամ (1919-1937 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավատից հետո, երբ կայսրությունն անկում ապրեց, տարածքը դադարեց նաև թագավորական որսատեղի լինելուց և այդ ժամանակ սկսվեց ծառահատումների ու անօրինական որսի շղթա, որի դեմ տարածքում մնացած անտառապահների և որսորդների պայքարը գրեթե ապարդյուն անցավ։ Արտերկրից ածուխի մատակարարման բացակայության պատճառով «ցախի» հավաքման սահմանափակում կար։ Անօրինական փայտահատումը և փայտի հավաքումը կանխելու նպատակով որսորդության և անտառապահության հարցերով զբաղվող պաշտոնյաները ստիպված եղան ուժ գործադրել։ Հափշտակվեցին նաև շինանյութերը և փողոցային լուսավորության լամպերը։
Տարածքի միակ սեփականատերը դարձավ գերմանաավստրիական տերությունը՝ այս պարագայում Ավստրիայի Հանրապետությունը։ Վերջինս Կենդանաբանական այգին, ինչպես նաև շատ այլ նախկին պալատական սեփականություններ 1919 թվականի դեկտեմբերի 18-ին հանձնեց Պատերազմից տուժածների հիմնադրամին (գերմ.՝ Kriegsgeschädigtenfonds (K.G.F.)):
Այնուհետև քննարկման դրվեց այգու այլընտրանքային օգտագործման հարցը և որոշվեց, որ վայրի կենդանիները չպետք է փոքր տարածքում սահմանափակված մնան, այդ իսկ պատճառով որոշում կայացվեց անտառի մնացած մասը, որը գյուղացիներին վարձակալությամբ էր տրված, կենդանիների համար բավարար տարածք չլինելու պատճառով հետ վերցնել, սակայն այս նախաձեռնությունը հաջողությամբ չպսակվեց։ Հետագայում որոշվեց վայրի տեսակներին ոչինչացնել և տարածքը գյուղատնտեսական նպատակներով օգտագործել, ինչպես նաև անտառափայտի մշակմամբ զբաղվել։ Ներկայիս տարածքի համար մեծ վտանգ էին ներկայացնում այն ժամանակվա բազմում կառուցապատման ծրագրերը, որոնք բարեբախտաբար միայն փոքր ծավալներով իրականացվեցին։ Կենդանաբանական այգու քաղաքին հարակից հատվածում՝ Հերմեսի փողոցին կից (գերմ.՝ Hermesstraße), կառուցվեց Ֆրիեդենշթաթ բնակավայրը, որը թարգմանաբար նշանակում է «խաղաղության քաղաք»։
1919 թվականին Լայնցի կենդանաբանական այգին հանրությանը ժամանակավոր հասանելի դարձավ և վերջինիս առջև իր դռները բացեց։ Չնայած տարածքը միայն տարվա որոշակի ժամանակով էր բացվում, քաղաքացիները դա անարդարացի համարեցին և լիարժեք բացում պահանջեցին։ Նախկին որսատեղին դանդաղորեն վերածվեց հասարակական այգու, որը հնարավորություն էր տալիս կենդանիներին դիտել։ Աղբահանման խնդիրները և տարածքում հյուրանոց կառուցելու պահանջարկը ինտենսիվ վեճ առաջացրեց բնապահպանների և կոմերցիոն հարցերով զբաղվող պատասխանատուների միջև։ Վեճը ավարտվեց միայն 1925 թվականին։ Այդ ժամանակ վայրի կենդանիները հայտնվեցին գրանցամատյանների ցուցակներում՝ ֆլորան և ֆաունան ավելի լավ պահպանելու նկատառումներով։
1927 թվականին կենդանաբանական այգում որոշ մասեր հատկացվեցին գոլֆի դաշտ կառուցելու համար, ինչը լուրջ կոնֆլիկների բերեց։ Պատճառը վայրի կենդանիներին խանգարելը, գյուղատնտեսական բերքի վնասումը, նաև հյուրանոցների, թենիսի կորտերի կառուցման ծրագերերն էին։ Այս խնդիրները սակայն ինքնաբերաբար լուծվեցին, քանի որ ակումբին հաջողվեց ֆինանսական դժվարությունները հաղթահարել և 1938 թվականին տարածքի օգտագործումը դադարվեց՝ չնայած գոլֆի ակումբը ձևականորեն գոյություն ուներ նաև պատերազմի տարիներին։
1928 թվականին մեծ աղմուկ առաջացրեց հուլիսի 17-ին հեղինակավոր Կատարինա Ֆելլների սպանությունը, որը Վիեննայի քրեական պատմության մեջ «սպանություն Լայնցի կենդանաբանական այգում» անվանմամբ մտավ։
Պատերազմից տուժածների հիմնադրամը չկարողացավ, ինչպես ակնկալվում էր, եկամտի ավելցուկը պատերզամի վիրավորներին փոխանցել։ Ֆինանսական դրությունը վատթարագույն էր, այնքան որ 1929 թվականին պետությունը բոլոր ֆինանսական ծախսերը ինչպիսիք են հարկերը, կենսաթոշակների վճարումը իր վրա վերցրեց և հիմադրամի ֆունկցիան հիմնականում տնտեսության վարումը մնաց։
Հիմնադարամը կոմերցիոն որսի միջոցով Լայնցի կենդանաբանական այգուն եկամուտ բերեց, սակայն հաճախակի դարձած որսի պատճառով վայրի կենդանիների թվի սակավացումը քննադատման առարկա դարձավ։
1930-ական թվականների տնտեսական ճգնաժամի ժամանակ հիմնադրամը մեծ պարտքեր կուտակեց այդ իսկ պատճատով էլ լուծարվեց։
Լայնցի կենդանաբանական այգին կրկին դարձավ պետության սեփականությունը։
1937 թվականին պետությունը այն որպես սեփականություն այգին հանձնեց Վիեննային՝ չնայած այն ժամանակ այս տարածքը Ստորին Ավստրիային էին պատկանում։
Նացիոնալ-սոցիալիստների իշխանություն, նախապատերազմական ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականի հոկտեմբերի 15 -ից Ավստրիայում նացիոնալ-սոցիալիստների բռնապետությունը հաստատվեց։ Կենդանաբանական այգին համարվում էր Վիեննայի տարածքը և գտնվում էր 25 -րդ վարչական շրջանում՝ Լիսինգում։ Կառավարության Որսորդների միության նախագահ Հերման Գյորինգի ղեկավարության ժամանակ տարածքի օգտագործման ուղղությունը փոխվեց։ Մի կողմից մարգագետինների ինտենսիվ կիրառումը գյուղատնտեսական ոլորտում հաշվի առնվեց, մյուս կողմից այգին հայտարարվեց քաղաքի ներկայացուցչական որսատեղին և անտառատնտեսական աշխատանքները կտրուկ սահմանափակվեցին։ Անձամբ Գյորինգը մեկ անգամ է հյուընկալվել որպես որսորդ։ Ուշադրության կենտրոնում բուծումն էր։ Գյորինգը ղեկավարեց մինչ 1938 թվականը, ապա այգին հայտարարվեց բնապահպանական տարածք՝ մինչև 1949 թվականը։
Գյուղատնտեսության զարգացման միջոցով կենդանիների ձմռան կերակրման հարցը լուծվեց, հողի մշակման, գյուղատնտեսական տեխնիկիայի և անձնակազմի վարձատրության էր պահանջում։ 1943 թվականին մարգագետինների մեծ մասից հեռացվեցին խոշոր եղջերավոր անասունները և սկսվեցին գյուղատնտեսական նպատակներով օգտագործել՝ տեղաբնակչության սննդամթերքը ապահովելու համար։ Մինչ գյուղատնտեսությունը ծաղկում էր ապրում, ծառահատումները նորից սկսվեցին։ Ամենից առաջ կարմիր կաղնիներն էին հատվում՝ որպես թանկարժեք շինանյութ. այս ժամանակաշրջանում շատ ծառատեսակներ սակավացան կամ հայտնվեցին ոչնչացման եզրին։ Բնակչության մուտքը կենդանաբանական այգի այս շրջանում միայն շաբաթ և կիրակի օրերին էր թույլատվում։
1945 թվականի ապրիլին Կարմիր բանակի ներխուժումից հետո այգում բնությունը գրեթե ամբողջովին ոչնչացվեց։ Կենդանաբանական այգու ներքին կառուցվածքը ավերվեց. առաջին հերթին գունավոր մետաղներն էին թանկարժեք համարվում։ Զորավարժությունները նպաստեցին լադշաֆդտի քայքայմանը։
Պարենային միջոցների սակավության պատճառով հետպատերազմյան շրջանում Լայնցի կենդանաբանական այգու տարածքում նորից հացահատիկ սկսվեցին աճեցնել և անտառի պահպանման արդյունքում կրկինկանխվեց թանկարժեք փայտի՝ որպես վառելանյութ օգտագործումը։ 1954 թվականին նացիոնալ- սոցիստական Վիեննան կրճատվեց և այսօրվա տարածքը սկսեց զբաղեցնել։ Լիսինգը դարձավ 23-րդ մարզը, իսկ 1956 թվականին Լայնցի արգելանոցը 13-րդ մարզի՝ Հիթցիգի վարչական տարածքի մաս հայտարարվեց, որի կազմում էլ մինչև այսօր մնում է։
Ինչպես Առաջին աշխարհամարտի ժամանակ, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվեցին քննարկվել արգելանոցի այլընտրանքային օգտագործման հնարավորությունները, սակայն ի կատար չածվեցին։ Այդքան մեծ տարածքները շատերի կողմից որպես ավելորդ ճոխություն էին դիտարկվում և ինչպես առաջ տարածքը կառուցապատելու նկատառումներ կային։ Համաձայն նախնական տվյալների՝ Արևմտյան մայրուղու ճանապարհը պիտի հենց այգու միջով անցներ։ Դեմ և կողմ հատվածները վերջապես համաձայնության եկան։ Ճանապարհի կառուցման համար հյուսիսում Վայդլիգաու և Աուֆհոֆ տարածքներից հատվածներ տրամադրվեցին, ինչպես նաև 1960 թվականին Լաաբ իմ Վալդեի տարածքի մի մասը միացվեց։ Այս գրեթե 90 հա տարածքը Ստորին Ավստրիայի տարածքում էր գտնվում։
Տեղաբնակչությանը բնապահպանական հարցերում ինֆորմացիայի տրամադրման ոլորտում կարևոր դեր խաղաց մեդիան, որը սուր քննադատության ենթարկեց որսորդությունը։ Քննադատության թեման նաև այցելուների կողմից այգու կենդանիների անկառավարելի քանակով կերակրելը և անվախորեն կենդանիներին մոտենալն էր։ Այցելուների թվաքանակի ավելացման հետ մեկտեղ անհարժեշտություն առաջացավ հանգստյան տների կառուցումը՝ 1959 թվականին կառուցվեց «Rohrhaus», և 1963 թվականին «Hirschgstemm» հանգստյան տները։ 2003 թվականներին նաև «Tenno-Kogo-Stein» հուշարձանի բացումը արվեց։
Արդիական օգտագործում և օգտագործման բախումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանաբանական այգու այսօրվա օգտագործման ձևերը անկնհայտորեն տարբերվում են հիմնման ժամանակ առաջացած հարցերից։ Ինչպես և առաջ, Լայնցի կենդանաբանական այգում հարուստ բուսական և կենդանական աշխարհ կա (հաշվի առնենք այն փաստը, որ այս ամենը ինտենսիվ խնամք է պահանջում՝ օրինակ մոլախոտերի աճը)։ Բացի դրանից գիշատիչ կենդանիների քանակը նույնպես վերահսկվում է՝ այցելուների անվտանգությունը ապահովելու փաստից ելնելով, վերջիններs ձմռանը՝ այգու փակ ժամանակ հետ են բերվում տարածք։ Որսը հիմնականում անօրիանական բնույթ է կրում՝ մուֆլոններ, եղջերուներ և այլն։
Անտառապահական տեսանկյունից ամենից առաջնայինը բուսատեսակների և ծառատեսակների խնամքն ու պահպանումն է՝ տեսակների բազմազանությունը պահպանելու և բազմացնելու, մյուս կողմից էլ՝ այցելուներին հնարավոր վտանգներից պաշտպանելու համար։ Ծառահատման աշխատանքների համար Վիեննայի անտառտնետեսությունն է պատասխանատվություն կրում։ Այգում կարելի է հանդիպել կենսաբանորեն ուսումնասիրված և բացառապես Կենտրոնական Եվրոպայի տեղական բուսականություն։ Այգին ոչ թե կուսական անտառի նմուշ է, այլ ձեռակերտ մշակված տարածք։ Ծառերը պահպանելու համար հնարավորինս քիչ տեխնիկա է օգտագործվում։
Տարածքի որոշ փոքր հատվածները գյուղատնտեսական նպատակներով մշակվում են։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում մարգագետինների խնամքին։ Վերջիններս մի կողմից օգտագործվում են որպես հանգտացողների համար վրանատեղի, մյուս կողմից որպես կենդանիների կեր՝ ձմռան պաշարի համար, որը ավելացվում է հիմնական կերին։ Այցելուներին վրանային այս գոտիները անվճար են տրամադրվում։
Այսօր կենդանաբանական այգին ավելի հաճախ որպես քաղաքին մոտ հանգստյան գոտի է օգտագործվում։ Հերմեսի վիլլան, որը մշակութային և ցուցահանդեսային տարածք է համարվում, ամենից առաջ զբոսաշրջիկների վազորդների համար է հետաքրիր։
Նույնիսկ մինչ այսօր բախումներ են առաջանում այցելուների և պատասխանատուների միջև։ Մի կողմից այգին որպես բնապահպանական տարածք է ընկալվում, որը հնարավորինս զգուշորեն պետք է էկոլոգիայի հետ առնչվի, իսկ մյուս կողմից արտերկրացիների համար զբոսաշրջության սիրված թիրախ է, որը պետք է հասանալիության և ներքին կառուցվածքի նվազագույն պայմաններ առաջարկի։ Բնության պահպանությունը մաքսիմալ ապահովելու համար Լայնցի կենդանաբանական այգին հայտարարվել և ամրագրվել է որպես Վիեննական անտառի մի մաս։ Այցելուների թվաքանակը ավելացնելու և վերջիններիս անվտանգությունը ապահովելու համար բազմաթիվ անտառա/գյուղատնտեսական միջոցառումներ են անցկացվում՝ օրինակ փտած ծառերի հատումը և հեռացումը շրջակայքից և ճանապարհներից։
Քանի որ Լայնցի կենդանաբանական այգին արգելանոց և բնապահպանական տարածք է, անհնար է այն դարձնել հանգստյան գոտի՝ բոլոր հնարավորություններով։ Շարժիչներով մեքենաների, հեծանիվների, սքեյթբորդների և տնային կենդանիների արգելքը, բաց կրակի կամ թույլատրված կանաչ տարածքների սահմանափակումը համեմատած այլ հանգստյան գոտիների հետ, ինչպիսիք են Վիեննական այգին կամ Փրաթերը, այգուն առավելություն չի տալիս, այլ հակառակը՝ սահմանափակում է, բայց հենց այս սահմանափակումներն են Լայնցի կենդանբանական այգուն յուրահատուկ և որակյալ շունչ հաղորդում։
Ժամանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայնցի կենդանաբանական այգին զբոսաշրջիկների կողմից սիրված թիրախ է։ Տարածքը հարմար է հատկապես ոտքով զբոսանքների և արշավների համար։ Նաև վազորդները և յոգայով և ընդհանրապես սպորտով զբաղվողներն են այստեղ իդեալական վայր համարում։ Մեծությամբ երկրորդ արգելանոցը հնարավորություն է տալիս մասնագետների և զբոսավարների հետ էքսկուրսիաներ անցնել։ Այցելուների կենտրոններից մեկը այգու բնապահպանության տարբեր ասպեկտների մանրամասն ուսումնասիրություն է առաջարկում։
Վիթինգեն փողոցի կողմից սկսվում է այգու ծառուղու հատվածը։
Արգելանոցի երկայնքով ձգում են տեղեկատվական պաստառներ, որոնք վերաբերվում են Արեգակնային համակարգին։
Շների մասնակցությունը կենդանաբանական այգու հսկողությանը ամրապնդում է տարածքի անվտանգությունը։
Լայնցի կենդանաբանական այգին սովորաբար բացվում է 08:00-ին և փակվում 17:00-ին կամ 21:00-ին՝ կախված տարվա եղանակից։ Նոյեմբերի սկզբից մինչև հունվարի վերջ այգու տարածքում միայն Հերմեսի վիլլան է բաց՝ 09:00-ից մինչև 17:00-ն: Չնայած դրան Ծննդյան տոների ժամանակ կենդանաբանական այգին ամբողջությամբ բաց է, սակայն մուտքը միայն Լայնցի, Նիկոլայի և Սուրբ Վայթերի դարպասներից է հնարավոր։ Կենդանաբանական այգու մուտքը (բացառությամբ Հերմեսի վիլլայի) անվճար է։
- Հանգստյան տներ՝ Rohrhaus, Hirschgstemm, Cafe Hermesvilla
- Թանգարան՝ Հերմեսի վիլլա
- Դիտաաշտարակ՝ Hubertuswarte՝ 508 մ
- Վիեննային նայող Բարդերյան մարգագետին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Josef Stiny, Friedrich Trauth: Der Baugrund des neuen Wasserbehälters im Lainzer Tiergarten. Jahrbuch der Geologische Bundesanstalt|Geologischen Bundesanstalt. Band 88, Wien 1938. Էջ 35-48 (PDF)
- ↑ Ein erloschener Vulkan vor den Toren Wiens. Tageszeitung „Reichspost“ vom 7. November 1937, Nr. 307/1937, էջ 9
- ↑ Heinrich Küpper: Zur Kenntnis des Alpenabbruches am Westrand des Wiener Beckens. Jahrbuch der Geologischen Bundesanstalt. 94. Band Teil 1, Wien 1951. Էջ 41–92. (PDF)
- ↑ Der Fuchs vom Sauzagltürl am 31. Mai 2012 abgerufen am 4. Jänner 2014
- ↑ Wo die Natur im Zentrum steht - Schutzgebiete im Wienerwald Արխիվացված 2010-04-23 Wayback Machine auf Lebensregion - Biosphärenpark Wienerwald abgerufen am 1. Juni 2010
- ↑ Joh. Georg Mößle: Sammlung aller k. k. Verordnungen und Gesetze vom Jahre 1740. bis 1780., die unter der Regierung des Kaiser Josephs des II. theils noch ganz bestehend, theils zum Theile abgeändert sind, als ein Hilfs- und Ergänzungsbuch zu dem Handbuch aller unter der Regierung des Kaisers Joseph des II. für die k. k. Erbländer ergangenen Verordnungen und Gesetze in einer chronologischen Ordnung.. Band 6, Wien 1786. Էջ 273-275 (ÖNB)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Karl Johann Tichy, Hannes Mayer (Forstwissenschaftler)|Hannes Mayer: Das Eichen-Naturschutzgebiet Johannser Kogel im Lainzer Tiergarten, Wienerwald. Sonderdruck aus Centralblatt für das gesamte Forstwesen. Jahrgang 96. 1979, Heft 4. Österreichischer Agrarverlag, Wien 1979.
- Gabriele Gergely, Thomas Gergely, Hermann Prossinagg: Vom Saugarten des Kaisers zum Tiergarten der Wiener. Die Geschichte des Lainzer Tiergartens – entdeckt in einem vergessenen Archiv. Wien, Köln, Weimar 1993.
- Hermann Prossinagg: Wien und die Jagd. In: Jagdzeit. Österreichs Jagdgeschichte – eine Pirsch. Wien 1996, էջ 113–125.
- Gerd Pichler: Neue archivalische Ergebnisse zu der mittelalterlichen Wehranlage und der abgekommenen Siedlung bei der Nikolaikapelle im Lainzer Tiergarten in Wien. In: Fundberichte aus Österreich. 34, Wien 1995, էջ 495–496.
- Gerd Pichler, Alice Kaltenberger, Michaela Müller: Die Nikolaikapelle im Lainzer Tiergarten in Wien. Wiener Archäologische Studien, Wien 4/2002.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lainzer Tiergarten MA 49
- Lainzer Tiergarten:
- Wien-Museum in der Hermesvilla Արխիվացված 2011-05-15 Wayback Machine
- Website des Biosphärenparks Wienerwald
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայնցի կենդանաբանական այգի» հոդվածին։ |
|